25 դեկտեմբերի 2012 - 11:31 AMT
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը մտադիր է մարտին համաժողով անցկացնել զենքի անօրինական շրջանառության վերաբերյալ

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի անդամ երկրների ներկայացուցիչները ձայների ճնշող մեծամասնությամբ որոշել են 2013-ի մարտի 18-28-ն անցկացնել զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրի վերաբերյալ հերթական համաժողովը, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրեսը:

Ընդհանուր առմամբ, համաժողովի անցկացմանը կողմ են քվեարկել 133 ներկայացուցիչներ, ոչ ոք դեմ չի եղել, 17 հոգի ձեռնպահ է մնացել:

Նախորդ համաժողովը, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հուլիսին, չի կարողացել բոլորի համար միասնական միջոցներ մշակել սպառազինությունների անօրինական շրջանառությունը կանխելու համար: