25 դեկտեմբերի 2012 - 10:17 AMT
Սելիմի լեռնանցքը, Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը փակ են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 10.00-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ են Սելիմի լեռնանցքը եւ Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում ձյուն է տեղում: