Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 2012-ի լավագույն թիմն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 2012-ի լավագույն  թիմն է

PanARMENIAN.Net - Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականը մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի լավագույն թիմ է ճանաչվել: Հայ շախմատիստներն այս տարի 3-րդ անգամ են Համաշխարհային Օլիմպիադայում ոսկե մեդալներ նվաճել:

Երկրորդ տեղում է շախմատի «Միկա» կանանց թիմը, որը Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ երրորդը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն է, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3 –րդ հորիզոնականը:

Իսկ Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկը Արսեն Ջուլֆալակյանն է, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---