25 դեկտեմբերի 2012 - 12:56 AMT
«Շելլ» դաշնամուրային տրիոն հանդես կգա տոնական համերգով

Դեկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Շելլ» դաշնամուրային տրիոյի և նրանց ընկերների համերգը՝ Ամանորին ընդառաջ: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանկ ասաց տրիոյի դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը, համերգը չի լինելու զուտ դասական ձևաչափով, այլ ավելի շատ նման է լինելու սինֆո-ջազի:

Համերգում հնչելու են Բերնսթայնի «Վեստսայդյան պատմություն», Ռիչարդ Լոուի «Իմ չքնաղ լեդի» ստեղծագործությունից հատվածներ, ինչպես նաև Բիթլզի երգերը և Բրեմենյան երաժիշտներ հայտնի մուլտֆիլմի երգերը: Համերգի մասնակցից, ֆլեյտահար, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանը, ով տրիոյի վաղեմի ընկերն է, կարծում է, որ նման համերգներ շատ պետք է լինեն, քանի որ հնչելու է գեղեցիկ երաժշտություն, այլն էլ՝ տոներին ընդառաջ:

Համերգին կմասնակցի նաև սոպրանո Իրինա Զաքյանը: Համերգից օրեր առաջ բոլորը տոմսերը սպառվել են: