Րաֆֆի Հովհաննիսյան. Երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն և հուսալքում

Րաֆֆի Հովհաննիսյան. Երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն և հուսալքում

PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ և զարգացող էկոհամակարգերի ոչնչացման: Հայաստանում լճերը, փարթամ անտառների փոխարեն, շրջապատված են վտանգավոր արտանետումներով: Մեր հայրենիքը թունավորվում է»,- նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա տարարծած հաղորդագրության մեջ ասվում է. «Արդեն առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչ չի եղել պետական շահին և առավելապես ներկայացրել է արտոնյալների շահերը, որոնք հասցրել են կուտակել հսկայական ծավալների հասնող հարստություն, այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն և հուսալքում:Ժամանակն է շտկելու այս ամենը: Այսօր մենք միասնաբար պահանջում ենք.

1. Հանքարդյունաբերության շահագործման լիցենզիաների վերանայում` ներառյալ Թեղուտի շահագործվող հանքավայրը, որը գտնվում է Լոռու մարզի հիասքանչ անտառով պատված գոտում.

2. Օրակարգում գտնվող և հաստատման սպասող բոլոր լիցենզիաների առկախում՝ մինչև շահագործման արտոնությունների տրամադրման գործընթացի իրավական ու թափանցիկության հարցերին առնչվող համապարփակ, բազմակողմանի խորհրդարանական հետաքննության իրականացում.

3. Բնապահպանական օրենսգրքի ու հարկման մեխանիզմների վերաձևակերպում` ապահովելով, որ ազգային հարստություններն այսուհետ շահագործվեն միմիայն հաշվի առնելով շրջակա միջավայրի և Հայաստանի քաղաքացու շահերը:

Մենք ամբողջապես աջակցում ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բայց այն իրապես տեղի կունենա սոսկ իրավունքի գերիշխանության, շրջակա միջավայրի հանդեպ խորը պատասխանատվության և հասարակ քաղաքացու` իր հայրենիքին տեր կանգնելու պարագայում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---