25 դեկտեմբերի 2012 - 15:20 AMT
Սամվել Գևորգյան. Արսեն Ջուլֆալակյանը բազմիցս է ապացուցել, որ բարձրակարգ մարզիկ է

Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը գտնում է, որ իր սանը բազմիցս է ապացուցել, որ նա բարձրակարգ մարզիկ է: Ըստ նրա, պատանեկան մրցաշարերիս սկսած Ջուլֆալակյանը միշտ մեդալներ է նվաճել Հայաստանի համար:

«Արսենը մեր լավագույն մարզիկներից է: Մենք շատ աչալրջորեն ենք հետևել նրան, Արսենը միշտ մարզվել է մեծ ջանասիրությամբ և նվիրվածությամբ: Նա մասնակցել է երկու Օլիմպիական խաղերի ու միշտ էլ հաջող է ելույթ ունեցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում»,- ասաց մարզիչը:

Գևորգյանն ընդգծեց, որ լոնդոնյան խաղերից նրանք ավելի մեծ սպասելիքներ ունեին, քանի որ իրենք միայն ոսկե մեդալ էին ակնկալում: Սակայն, մարզիչը հավատում է, որ նրանք կկարողանան շտկել թերություններն ու ավելի համառ աշխատանքի շնորհիվ 2016 թվականի Օլիմպիական խաղերում արժանանալ ամենաբարձր մարզական պարգևին: