25 դեկտեմբերի 2012 - 16:43 AMT
Սոչիի Օլիմպիական պալատը 2014-ի խաղերի ավարտից հետո կդառնա հեծանվահրապարակ

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հաղորդել է, որ «Այսբերգ» ձմեռային սպորտի օլիմպիական պալատը 2014-ի խաղերի ավարտից հետո կդառնա հեծանվահրապարակ:

«Օլիմպիադայի ավարտից հետո մենք ցանկանում ենք սառցե պալատը վերափոխել հեծանվահրապարակի: Իհարկե, մենք շատ ափսոսում ենք, այն շատ գեղեցիկ է: Դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ Սոչիի Իմերեթական հովտում այդքան սառույց մեզ պետք չէ»,- ասել է նա:

Մուտկոյի խոսքով, պալատը վերափոխելու համար կպահանջվի 6-8 ամիս, հաղորդում է sport-express.ru-ն: