ԱԺ ընտրությունների ընթացքում որակյալ աշխատանքի համար լրագրողներին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահը25 դեկտեմբերի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին գալիք տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ և նաև, որ 2013 թվականին նրանց բարդ, բայց նաև հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքը ծառայի մեր ժողովրդի և հասարակության առաջընթացին: «Հարգելի´ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ողջ տարվա ընթացքում և հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր որակյալ աշխատանքի համար: Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է: Այն, ինչին մենք միասին հասել ենք, և ինչն այդպես տեսանելիորեն դրսևորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու: Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ: Անշուշտ, ոմանց համար եղածը դեռ տեսանելի չէ, իսկ ոմանք էլ պարզապես չեն ցանկանում տեսնել: Բայց սա գործընթաց է, որը մենք ձեզ հետ միասին անշեղորեն շարունակելու ենք: Գնում ենք և գնալու ենք Հայաստանի համար միակ ընդունելի ճանապարհով: Իհարկե խնդիրներ դեռ շատ կան, բայց կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարևոր գործոնները` հասարակական պահանջը` մի կողմից և իշխանությունների քաղաքական կամքը` մյուս կողմից: Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք և միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև` տեսանելի ապագան: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արագորեն զարգանում են տեղեկատվության նոր միջոցները, սոցիալական ցանցերը, որոնք սկսում են մրցել ավանդական մամուլի և հեռուստատեսության հետ: Միաժամանակ, բոլորը գործում են կողք-կողքի: Ավել կամ նվազ չափով` բոլորն էլ անելիք և ասելիք ունեն: Մեր պարտքն է աջակցել բոլորին: Պետական կառույցների հասարակական հսկողությունը, նրանց գործունեության թափանցիկության ապահովումը կախված է նաև լրատվամիջոցների արդյունավետության աստիճանից: Այդ աստիճանի բարձրացումը միայն մեր կամքով կամ միայն ձեր լավ աշխատանքով չի լինելու: Լինելու է մեր և ձեր ջանքերի համադրմամբ: Նոր` 2013 թվականը շատ հարցերում վճռորոշ է լինելու մեր հասարակության համար: Այն, ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններում, փետրվարյան ընտրությունների համար պետք է համարել սոսկ նվազագույն շեմ: Ավելին պետք է անենք: Ու խոսքը միայն ընտրություններին չի վերաբերում: Միասին մենք ժամանակակից պետություն ու ժամանակակից հասարակություն կառուցելու ճանապարհով ենք գնում: Եվ այստեղ մեծ է լրագրողների դերը: Ավելին` մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր շփվում են մարդկանց հետ, ովքեր գրեթե ամեն օր խոսք են ասում մարդկանց: Իմ կոչը և հորդորն է` չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ և հավակնություններ ունենք, և նպատակների ու հավակնությունների արտահայտիչներ եք նաև դուք, սիրելի՛ լրագրողներ»,-Հանրապետության նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |