25 դեկտեմբերի 2012 - 16:48 AMT
ԱՄՆ բնակիչները երեք օրում գնել են հրացանի փամփուշտների եռամյա պաշարը

ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 հրացանի փամփուշտների վաճառքը: Ինչպես գրում է New York Daily News-ը, անցած շաբաթ երեք օրվա ընթացքում ամերիկացիները Brownells-ում գնել են այնքան փամփուշտ, որքան սովորաբար գնում են 3,5 տարվա ընթացքում, հաղորդում է lenta.ru-ն:

Վաճառքը կտրուկ աճել է Նյութաուն քաղաքի «Սենդի Հուկ» դպրոցում իրադարձություններից հետո, որտեղ Ադամ Լենզան սպանեց 20 երեխաների և 7 մեծահասակների` օգտագործելով Bushmaster AR-15 հրացանը:

«Սենդի Հուկի» դեպքերից հետո ԱՄՆ-ում վերսկսվել են բանավեճերը քաղաքացիների կողմից հրազենային զենքի ձեռք բերման սահմանափակման մասին: