25 դեկտեմբերի 2012 - 16:46 AMT
Դեկտեմբերի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 403.90 դրամ

Դեկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,540,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 403.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 402 դրամ:

Դեկտեմբերի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 403.90 դրամ` դեկտեմբերի 24-ի համեմատ կրճատվելով 0.29 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 532.78 դրամ` կրճատվելով 1.20 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.05 կետով` մինչև 13.24 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: