25 դեկտեմբերի 2012 - 17:19 AMT
Թուրքիան պահանջում է Վատիկանից վերադարձնել Սանտա Կլաուսին, որի «հայրենիքը», պարզվում է, Թուրքիան է

Սբ Ծննդյան շեմին թուրք գիտնականները որոշել են աշխարհին հիշեցնել, որ Սանտա Կլաուսի հայրենիքը ոչ թե Լապլանդիայի սառույցներն են, այլ «թուրքական Միրա քաղաքը»: Այնտեղ է ծնվել Սուրբ Նիկոլայը, որն էլ դարձել է մորուքավոր Սանտա Կլաոսւի նախատիպը: Ըստ առասպելի, Նիկոլայը օգնում էր աղքատներին՝ նրանց տների ծխնելույզներից մետաղադրամներ գցելով:

Վատիկանի ներկայացուցիչները Նիկոլայի մասունքները թաղել են իտալական Բարի քաղաքում դեռ 11-րդ դարում: Այժմ թուրք գիտնականները պահանջում են կաթոլիկ եկեղեցուց վերադարձնել դրանք թուրքական Դեմրե, որն այժմ կոչվում է Միրա:

Իսկ ինչպե՞ս պետք է վարվել մեկ այլ վարկածի հետ, որի համաձայն Սբ Նիկոլայի մասունքներն ուղղակի նետել են Լիկիայի դամբարանների պարունակության հետ միասին, որոնք արդեն մասնակիորեն քանդված ու թալանված էին այն ժամանակ:

Ծագել են նաև զուտ տնտեսական վեճեր, առ այն, որ սրբի մասունքները թուրքերն ուղղակի ցանկանում են օգտագործել տուրիստական նպատակներով, խթանելու համար ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև ուխտավորների հոսքը: Թուրքիայում այդ վարկածը մերժում են, հայտնում է Aze.az-ը: