Իսրայելի ՆԳՆ-ն արտոնել է ևս 1200 տների կառուցումը

Իսրայելի ՆԳՆ-ն արտոնել է ևս 1200 տների կառուցումը

PanARMENIAN.Net - Իսրայելի ՆԳՆ-ն այսօր հաստատել է շրջափակված տարածքներում ևս 1200 նոր տների կառուցումը` նախատեսված հրեա նորաբնակների համար, հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով իրավապաշտպանների տվյալներին:

Այդ տեղեկությունների համաձայն, տները կառուցվելու են Գիլո բնակավայրում, որը Երուսաղեմի արվարձան է: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելն արտոնել է 5350 տների կառուցումը, ինչը յուրօրինակ ռեկորդ է դարձել` սկսած 1967թ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---