25 դեկտեմբերի 2012 - 18:11 AMT
Եվրոպայի խորհուրդն անվանել է 2012թ. լավագույն թանգարանը

Ըստ Եվրոպայի խորհրդի 2012թ. լավագույն թանգարան է ճանաչվել 2011թ. հիմնված Լիվերպուլի թանգարանը, որը հայտնի է իր արտասովոր ճարտարապետությամբ, ասվում է Եվրոպական թանգարանային համաժողովի կայքում:

ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության ու ԶԼՄ-ների կոմիտեն այդ պարգևը հանձնել է թանգարանին, որի ցուցադրությունը նվիրված է քաղաքի պատմությանը:

Թանգարանի ցուցադրության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում «Բիթլզին» նվիրված ցուցադրությունը: Մրցանակը հանձնվում է ամեն տարի, 1977թ. ի վեր Եվրոպական թանգարանային համաժողովի հետ համատեղ: Թանգարանային մրցանակի դափնեկիր են դառնում այն թանգարանները, որոնք լուրջ ավանդ ունեն եվրոպական ժառանգությունը քարոզելու գործում: