25 դեկտեմբերի 2012 - 17:50 AMT
Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ից

2012թ դեկտեմբերի 29-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ-ից:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդն ավելի երկար կլինի` նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ: