Ընդդիմություն. Սիրիայի ռազմական ոստիկանության հրամանատարն անցել է ապստամբների կողմը

Ընդդիմություն. Սիրիայի ռազմական ոստիկանության հրամանատարն անցել է ապստամբների կողմը

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հաղորդում են, որ ռազմական ոստիկանության հրամանատար գեներալ-մայոր Աբդուլազիզ Շալալը անցել է ապստամբների կողմը: Այս մասին հաղորդում է լոնդոնյան «Աշ-Շարկ ալ-Աուսատ» պարբերականը:

Այս տեղեկություններն առայժմ չեն հաստատվել:

Եթե հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա գենարալ-մայոր Շալալը կլինի սիրիական բանակի ամենաբարձրաստիճան սպան, ով անցել է ապստամբների կողմը, փոխանցում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---