27 հունիսի 2005 - 09:35 AMT
SYNOPSYS-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏՈՆԻՆ
Հունիսի 26-ին Երեւանում տեղի է ունեցել Synopsys Armenia CJSC SC ուսումնական կենտրոնի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որը հայտնի է որպես Երեւանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ) համալսարանի Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի միջդեպարտամենտային ամբիոն: Դիպլոմներ կստանան 64 ուսանողներ, որոնցից 28-ը դարձել են ամբիոնի ասպիրանտական ծրագրի առաջին շրջանավարտները: Հանդիսության մասնակիցներին պատվում էին ոչ միայն ԵՊՃՀ եւ Synopsys Armenia-ի ներկայացուցիչները, այլ նաեւ երկրի կառավարության, հասարակական կազմակերպությունների, Հայաստանի IT-էլիտայի ներկայացուցիչները: Շրջանավարտների համար օրը նշանավորվեց նաեւ այն պատճառով, որ դիպլոմները նրանց հանձնում էր անձամբ Synopsys-ի նախագահ Աարտ դե Ջիասը որը Հայաստան է ժամանել երկօրյա այցով: Իր ելույթում Synopsys-ի նախագահը նշեց, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում: «Երբ ես հարցրեցի Հայաստանում աշխատող իմ գործընկերներին ինչն է նրանց գրավում այստեղ, նրանք նշեցին, որ դեռեւս ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանը հայտնի էր որպես նոր տեխնոլոգիաների մշակող»,-ասել է Աարտ դե Ջիասը: Իսկ այսօրվա նրանց այցը վկայում է, որ նրանք մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով, եւ մեծ ներուժ են տեսնում ինչպես երկրում, այնպես էլ նոր կադրերում: «Դուք դառնում եք մշակողների հաջորդ սերնդի ներկայացուցիչները»,-ասել է Աարտ դե Ջիասը: Նա հաղորդել է, որ իր այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որտեղ նա կնշի հանրապետության ուսումնական հաստատությունների դերը որպես հայ պետության զարգացման երաշխավորի: Ընկերության ղեկավարը ընդ որում ավելացրել է, որ ընկերությունը բարձր է գնահատում Synopsys Armenia CJSC SC ուսումնական կենտրոնի ուսանողների տաղանդը եւ գիտելիքները, եւ այդ պատճառով է, որ Հայաստանում է հիմնվել ամենամեծ կրթական հաստատությունը ողջ Եվրոպայում: Սակայն ոչ միայն տեխնոլոգիաներն են տպավորել Աարտ դե Ջիասին: Նա խոստովանեց, որ «հարգալից վերաբերմունք» ունի նաեւ հայկական կոնյակի հանդեպ: Իր հերթին ԵՊՃՀ ընդհանուր կրթության եւ արտաքին կապերի գծով պրորեկտոր Ռուբեն Աղգաշյանը Synopsys ընկերության նախագահին հանձնեց «պոլիտեխնիկի»բարձրագույն պարգեւը` ԵՊՃՀ Ոսկե հուշամեդալը: Հիշեցնենք, որ Synopsys ընկերությունը միկրոէլեկտրոնիկայի միկրոսխեմաների եւ համակարգերի նախագծման եւ արտադրման համաշխարհային առաջատարներից է: Synopsys-ը իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում: Իր կրթական ծրագիրը կորպորացիան անց է կացնում 1986 թվականից: Այսօր Synopsys-ը ծրագրեր ունի աշխարհի ավելի քան 450 ուսումնական հաստատություններում: Յուրաքանչյուր տարի դրա շրջանակներում են ներգրավվում հազարավոր ուսանողներ եւ դասախոսներ: