25 դեկտեմբերի 2012 - 20:24 AMT
Նախագահի նստավայրում հյուրընկալվել են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալել են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

Այսօր երեկոյան հանդիսավորությամբ վառվել են նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երևանի և մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ և սիրիահայ երեխաները: Իսկ երեկ նախագահական նստավայրի փոքրիկ հյուրերն են եղել մայրաքաղաքի 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաներ:

Առաջիկա օրերին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հանրապետության նախագահի նստավայրում կհյուընկալեն նաև զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներին, թոռնիկներին: