26 դեկտեմբերի 2012 - 13:06 AMT
Իրանում արգելվել է ինքնաթիռների թռիչքը աղոթքի կանչելու՝ ազանի, ժամանակ

Իրանն արգելել է ինթնաթիռների թիռչքը ազանի՝ իսլամում աղթոքի կանչելու ժամանակ, հայտնում է Fars գործակալությունը՝ Իրանի խորհրդարանի մշակույթի գծով հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ալի Թահերիի վրա հղումով:

Ըստ Սեյեդ Ալի Թահերիի, հրահանգը տվել է Իրանի քաղավիացիայի կազմակերպությունը:

Ազանը աղոթքի կոչ է, որ հնչում է օրը 5 անգամ:

Ըստ հրահանգի, չվերթը կհետաձգվի, առնվազն կես ժամով, եթե թռիչքի ժամանակը համընկնի ազանի հետ:

Ըստ Թահերիի, մեծ ուշադրություն կդարձվի նաև օդանավակայանում աշխատող կանանց արտաքին տեսքին, որպեսզի նրանք պատշաճ կերպով հիջաբ կրեն: