27 հունիսի 2005 - 11:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԻՏՎԱ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հրավերով, հունիսի 29-ից հուլիսի 1-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի եւ խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի հունիսի 30-ին կայանալիք Լիտվա-Հայաստան գործարար համաժողովի բացմանը, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաեւ ՀՀ պատվիրակության անդամների առանձին հանդիպումներ իրենց լիտվացի գործընկերների հետ: