Հայաստանը 2013-ին պետք է անցնի ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի 5 փուլեր26 դեկտեմբերի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Արդեն առաջիկա տարիներին Հայաստանի արտադրողների համար հասանելի կլինեն երկու մեծ շուկաներ` Եվրամիությունը և ԱՊՀ-ը, դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Այդ փուլերից հետո բանակցային գործընթացը չի ավարտվի, քանի որ կրում է շարունակական բնույթ և պահանջում է շատ ընթացակարգերի պարզաբանում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդեն առաջիկա տարիներին մենք կարող ենք ազատ մուտք ապահովել աշխարհի 2 խոշորագույն շուկաներ` Եվրամիություն և ԱՊՀ, որոնց բաժին է ընկնում Հայաստանի ողջ առևտրի շուրջ 85 տոկոսը»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ դա լավ հնարավորություն է արտադրողների համար`իրենց ապրանքն իրացնելու առումով: Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ Հայաստանը 2012-ին Եվրամիության հետ անցկացրել է երեք փուլ բանակցություններ ազատ առևտրի մասին պայմանագրին միանալու վերաբերյալ: ԵՄ առևտրային քաղաքականության գծով հանձնաժողովը (կազմված 27 անդամ երկրներից) փետրվարի 20-ին միաձայն որոշում կայացրեց Հայաստանի հետ «Ազատ առևտրի գոտու մասին խորը և համապարփակ» համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |