Արաֆատի աճյունի հետազոտման արդյունքները կհրապարակվեն փետրվարի վերջում

Արաֆատի աճյունի հետազոտման արդյունքները կհրապարակվեն փետրվարի վերջում

PanARMENIAN.Net - Յասիր Արաֆատի աճյունի հետազոտման արդյունքները կհրապարակվեն փետրվարի վերջում: Այդ մասին հայտարարել է բժշկական-կենսաբանական դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Ույբան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ բժշկական-կենսաբանական դաշնային գործակալության, հարկավոր է կառուցել «այսպես կոչված նյարդային դոզայի մոդել»:

«Դա մաթեմատիկական մոդել է հաշվարկելու համար կարող էր արդյոք թունավոր նյութի այն քանակը, որ հայտնաբերվել է Արաֆատի հագուստի վրա, մահացու ելք ունենալ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---