Նիգերիայի Լագոս քաղաքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում տուժել է 30 մարդ

Նիգերիայի Լագոս քաղաքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում տուժել է 30 մարդ

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը խոշոր նիգերիական Լագոս քաղաքում տեղի է ունեցել մեծ հրդեհ, նախնական տվյալներով, հրավառությունների խանութում պայթյունից հետո, առնվազն 30 մարդիկ ստացել են այրվածքներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Ֆրանս Պրես գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի տնտեսական մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջանում: Կրակը տարածվել է առնվազն 9 տների վրա:

«Ներկա պահին մենք բժշկական օգնություն ենք ցուցաբերել 30 հոգու»,- հայտարարել է Կարմիր խաչի տեղի ստորաբաժանման ներկայացուցիչ Նիկոլաս Ադեսիլան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---