Արմեն Վարդանյանը կգլխավորի Ուկրաինայի հայերի միության հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը

Արմեն Վարդանյանը կգլխավորի Ուկրաինայի հայերի միության հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը

PanARMENIAN.Net - Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ արծաթե մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Վարդանյանը կդառնա Ուկրաինայի հայերի միության հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Իր համաձայնությունը մարզիկը տվել է ՈւՀՄ ՀԿ-ների ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում: ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը որոշել է ՈւՀՄ երկու հավաքական ունենալ՝ հունահռոմեական ըմբշամարտի, որը կգլխավորի Արմեն Վարդանյանը, և բռնցքամարտի, որը կմարզի Բռնցքամարտիկների ակումբների ուկրաինական լիգայի նախագահ Վլադիմիր Մանուկյանը:

Հավանության արժանացավ նաև համաուկրաինական շախմատի ակումբի ստեղծման գաղափարը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---