Իսպանիայի ոստիկանությունը թմրանյութ վաճառողների խոշոր ցանց է չեզոքացրել

Իսպանիայի ոստիկանությունը թմրանյութ վաճառողների խոշոր ցանց է չեզոքացրել

PanARMENIAN.Net - Իսպանական ոստիկանությունը թմրանյութ վաճառողների խոշոր ցանց է չեզոքացրել` ձերբակալվել է 35 մարդ, առգրավվել է 11 տոննա հաշիշ և 150 հազար եվրո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրանքը պահեստավորվում էր երկրի կենտրոնական՝ Տոլեդո նահանգում: Առգրավվել է նաև 14 տրանսպորտային միջոց և 109 բջջային հեռախոս:

Վերջերս Իսպանիա հաճախ են ներմուծվում թմրանյութերի խոշոր խմբաքանակներ Եվրոպայում տարածման նպատակով: Լատինական Ամերիկայից ներմուծվում է հիմնականում կոկաին, իսկ Հյուսիսային Աֆրիկայից՝ հաշիշ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---