Նավթը թանկանում է` կապված սակարկությունների ցածր ծավալի հետ

Նավթը թանկանում է` կապված սակարկությունների ցածր ծավալի հետ

PanARMENIAN.Net - Նավթը թանկանում է սակարկությունների ցածր ծավալի հետ կապված, քանի որ ներդրողները հույս ունեն, որ ամերիկյան քաղաքական գործիչները վերջին պահին կպայմանավորվեն, թե ինչպես խուսափել ֆինանսական ճգնաժամից:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 0,74 դոլարով`մինչև 109,54 դոլար մեկ բարելի համար, իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսները` 0,54 դոլարով` մինչև 89,15 դոլար մեկ բարելի համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է չորեքշաբթի երեկոյան վերադառնալ Վաշինգտոն Հավայան կղզիներում արձակուրդից, որպեսզի շարունակի բանակցություննրը Կոնգրեսի հետ «բյուջետային անկման» վերաբերյալ:

Թանկացման մեկ այլ գործոն է Մերձավոր Արևելքում լարվածությունը, առաջին հերթին` Սիրիայում քաղաքացիական պատերազմը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---