Հայրիկյանը հաստատեց, որ առաջադրվել է. Ուղղակի անպարկեշտ է Հայրիկյանի դեմ թեկնածու դնելը

Հայրիկյանը հաստատեց, որ առաջադրվել է. Ուղղակի անպարկեշտ է Հայրիկյանի դեմ թեկնածու դնելը

PanARMENIAN.Net - ԱԻՄ (Ազգային ինքնորոշում միավորում) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման համար փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իրեն այլընտրանք չի տեսնում: «Ես այնպիսի ծրագրով եմ հանդես գալիս, որը պատրաստվում եմ իրականացնել երկու տարվա ընթացքում և մարդկանց ապահովեմ ինքնորոշման հնարավորությամբ: Ես գիտեմ իմ տեղը և ուզում եմ վերահաստատել այն: Ես եղել եմ առաջնորդ, մեր ժողովրդին ուղղորդել եմ տեր դառնալու պետականությանը, ժողովրդավարության հաստատմանը՝ և ոչ միջազգային չափանիշներից բխող, այլ ավելի կատարյալ համակարգից: Դրա հստակ պատկերացումը ես ունեմ: Ես մի թեկնածու եմ, որի դեմ մրցել շատ դժվար կլինի»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ կարծիք կա, որ որոշ քաղաքական ուժեր թեկնածու չառաջադրեցին միայն այն պատճառով, որ տեղեկացան, որ Հայրիկյանը պետք է առաջադրվի: «Որպես քաղաքական ուժ շատ լավ հասկանում են, որ ուղղակի անպարկեշտ է Հայրիկյանի դեմ թեկնածու դնել»,- եզրափակեց նա:

Ինչպես արդեն հայտնի է՝ 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---