Հրազդան գետում սատկած ձկներ են հայտաբերվել

Հրազդան գետում սատկած ձկներ են հայտաբերվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 13.41-ին ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել են սատկած ձկներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներին և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Վերցվել են ջրի և ձկան փորձանմուշներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---