Արամ Հարությունյան. Բնապահպանները երբեմն խնդիրներն ուռճացնում են

Արամ Հարությունյան. Բնապահպանները  երբեմն խնդիրներն ուռճացնում են

PanARMENIAN.Net - Բնապահպանական կառույցների ու բնապահպանական ակտիվիստների հետ բնապահպանության նախարարությունը մշտական համագործակցության, քննարկումների մեջ է և կաշկանդված չէ: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Լինում են դեպքեր, երբ խնդիրն ուռճացվում է, բայց մենք դրանից չենք կաշկանդվում, աշխատանքային ռեժիմի մեջ ենք, տալիս ենք բացատրություններ, ներկայացնում ենք հարցերի քննարկում: Թեկուզ նաև սուր հարցերի պարագայում կարողանում ենք քննարկումներ իրականացնել: Շատ դեպքերում, եթե հարցը սխալ է բարձրացվում, մենք ունենք լսելու ունակություն, լսում ենք ուշադիր՝ առանց ավելորդությունների, թեկուզ սխալ կարծիքները, և փորձում ենք տալ այն բացատրությունները, որոնք անհրաժեշտ են» - ասաց Արամ Հարությունյանը:

Տարվա ընթացքում բնապահպանները նախարարից պահանջում էին հրաժարական տալ: Այս հարցին էլ մեկնաբանություն հնչեց. «Հրաժարական պահանջելն իրենց իրավունքն է: Մեր նախարարությունում լավ թիմ կա, որը նախարարի գլխավորությամբ պատրաստ է իր առջև դրված խնդիրները լուծել»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---