Իրանցիները ներդրումային նպատակներով ձեռք կբերեն հայկական բաժնետոմսեր

Իրանցիները ներդրումային նպատակներով ձեռք կբերեն հայկական բաժնետոմսեր

PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնված Ազատ առևտրի իրանական կենտրոնը բաժնետոմսեր է վաճառքի հանել Իրանում: Ինչպես հայտնել է հայ-իրանական համատեղ առևտրի պալատի հայկական կողմի նախագահ Լևոն Ահարոնյանը, յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կկազմի 50 000 ռիալ` մոտ 5 դոլար: Ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 5 մլն բաժնետոմս, մեկ ներդրողի համար առավելագույն քանակը չի գերազանցի 2000 բաժնետոմսը:

Նախօրեին տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ առևտրի պալատի նիստը, հայտնում է İSNA գործակալությունը: «Բանկային արտոնություններից բացի, Հայաստանը նաև առևտրային արտոնություններ է տրամադրում պարսիկ ներդրողներին ու առևտրականներին: Մեծ քանակությամբ բաժնետոմսեր ձեռք բերած իրանցիներին կտրվի Հայաստանում երկարաժամկետ բնակության իրավունք»,-ասել է Ահարոնյանը:

Լևոն Ահարոնյանն ասել է նաև, որ բաժնետոմսերն Իրանում վաճառվելու են ռիալով, իսկ հասույթը կվերածվի դոլարի ու կներդրվի, ինչը շահավետ է իրանցիների համար տնտեսական տեսակետից: «Իրանցիները կարող են ներդրումներ կատարել Հայաստանում սննդամթերքի, շինանյութի, լվացող նյութերի, հագուստի, կոշիկի, պայուսակների արտադրության և այլ ոլորտներում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---