Երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար կստեղծվեն ինքնադրսևորման հավասար պայմաններ

Երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար կստեղծվեն ինքնադրսևորման հավասար պայմաններ

PanARMENIAN.Net - Այսօր գումարվել է Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը:

Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկել են «ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է օրինագծի հեղինակ Սևակ Խաչատրյանը: Օրինագծի նպատակն է երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար ստեղծել ինքնադրսևորման հավասար պայմաններ, ձևավորել մրցակցային առողջ դաշտ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն բոլոր երիտասարդ պատգամավորներին լինելու և հանձնաժողովի նախագահ, և Երիտասարդական խորհրդարանի նախագահ, ինչն էլ կբացառի Երիտասարդական խորհրդարանի ղեկավար պաշտոնների հավակնորդների ընտրանքային լինելը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԵԽ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Խաչիկյանը` ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԵԽ պատգամավորներն իրենց ելույթներում ողջունել են օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց առաջարկները և կոչ արել կողմ քվեարկել:

Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ-ի հերթական նիստում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---