Բակո Սահակյանը հուսով է, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ԼՂՀ-ում կարձանագրվեն նոր հաջողություններ

Բակո Սահակյանը հուսով է, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ԼՂՀ-ում կարձանագրվեն նոր հաջողություններ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ:

Նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ հույս հայտնել, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ անպայման կարձանագրենք նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը Արցախի ժողովուրդն է:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---