Վաղը կանցկացվի ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործով վերջին դատավարությունը

Վաղը կանցկացվի ԵՊԼՀ նախկին ռեկտոր  Սուրեն Զոլյանի գործով վերջին դատավարությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ ԿԳ նախարարի որոշման դեմ ուղղված Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումի հիման վրա անցկացվող վերջին դատավարությունը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ Սուրեն Զոլյանի հայցով վերջնական դատական նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, սակայն անավարտ մնաց: Պատասխանող կողմը ներկայացրեց իր առարկությունները` փորձելով ապացուցել ԵՊԼՀ-ի կողմից օրենքի կրկնակի խախտումը, այնինչ դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ԿԳՆ-ի բացահայտած խախտումների վաղեմության ժամկետը վեց ամիս է, հետևաբար դրա արդյունքում ԵՊԼՀ-ն պատասխանատվություն չի կրում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---