Հայտնի են լավագույն նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների անունները26 դեկտեմբերի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը դեկտեմբերի 26-ին հայտարարեցին Հայաստանում նորաստեղծ ընկերությունների մրցույթի (ATS award) հաղթողների անունները: Մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ամփոփեց նորաստեղծ ընկերությունների գործունեությունը 2012-ին` հրապարակելով Հայաստանում տեխնոլոգիական լավագույն նորաստեղծ բիզնեսների անուններն ըստ երեք անվանակարգերի: Այսպիսով, «Clean H2O» թիմն արժանացավ «Լավագույն B2B (բիզնեսը՝ բիզնեսին) լուծում» մրցանակին, «ZyabS» թիմը` «Լավագույն B2C (բիզնեսը՝ հաճախորդին) լուծում» մրցանակին, իսկ «Ankashar.am» թիմը` «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին: Մրցույթը սկսվել էր դեկտեմբերի 17-ին, որից հետո ընդունվել էին 20 դիմում-հայտեր և նոմինացիաներ: Մասնակիցները ներկայացրել էին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին դեկտեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում: «ATS 2012»-ը Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն էր` պարգևատրելու նորաստեղծ ՏՏ համայնքի լավագույններին: Այն նպատակ ուներ խթանել նորաստեղծ ընկերությունների շարժումը Հայաստանում՝ համախմբելով տարվա ընթացքում տարբեր մրցույթների և միջոցառումների մասնակցած թիմերին, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ հնարավորություն ստեղծելով հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործընկերների և ներդրողների հետ: Նախաձեռնությանն աջակցել էին «Երևան Էքսպո» կենտրոնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Էմ-Լաբ» (mLAB) և «Դիիմ Քոմյունիքեյշնս» (Deem Communications) ընկերությունները: ԱՄՆ ՄԶԳ/«Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությունը նախաձեռնությանը մրցույթի առաջին տարում ուղղված էր մարքետինգի և գիտելիքների փոխանակման ամրապնդմանը, որը ներառում էր ժյուրիի կազմի անդամակցություն ի դեմս «Ի-Դի-Էմ-Սի»-ի ենթակապալառու Ձեռներեցության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED), միջազգային լավագույն փորձի ներկայացում «Ի-Դի-Էմ-Սի»-ի խորհրդատու Ռիկ Ռասմուսենի կողմից, ինչպես նաև կապերի ընդլայնում և կազմակերպչական աջակցություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |