ԵԱՀԿ ՄԽ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ 11-16-Ը28 հունիսի 2005 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հուլիսի 11-16-ը: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջնորդ Յուրի Մերզլյակովը, նա եւ ՄԽ իր գործընկերներ Սթիվեն Մաննը (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեն կմեկնեն նախ Բաքու, այնուհետեւ Երեւան եւ Ստեփանակերտ: Անդրադառնալով բանակցային գործընթացի արդյունավետությանը, մասնավորապես, «Պրագայի գործընթացի» շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներիր մի քանի ռաունդներին` ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ «մի քանի հուսադրող առաջխաղացումներ կան»: «Դա կարելի է անվանել շարժեր կամ կողմերի դիրքորոշումների որոշակի մոտեցումներ: Համենայն դեպս, որոշակի լավատեսություն համանախագահները զգում են»,- հայտարարել է Յու.Մերզլյակովը` պատասխանելով Վարշավայում երկու նախագահների մայիսյան հանդիպումից հետո բանակցային գործընթացի հաջողության մասին հարցին: Միեւնույն ժամանակ, զրուցակիցը չկոնկրետացրեց, թե հատկապես որ հարցերում են մոտեցել կողմերի դիրքորոշումները` հղում կատարելով բանակցությունների գաղտիության վրա: Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների շրջանակներում քննարկվում է Հայաստանը Ադրբեջանին կապող, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը ներառող տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունը` ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, որ «բանակցություններում քննարկվում է տարածաշրջանում ընդհանուր առմամբ հաղորդակացությունների բացման հարցը` լայն իմաստով»: «Ադրբեջանբական կողմը հանդես է գալիս այդպիսի առաջարկությամբ»,- նկատել է Մերզլյակովը: Նրա խոսքերով` ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակնկալում են Կազանում օգոստոսի 26-ին ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն առնչվող վերջնական պատասխանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել |