Մահապարտը հարձակում է գործել Աֆղանստանում ԱՄՆ ռազմաբազայի վրա

Մահապարտը հարձակում է գործել Աֆղանստանում ԱՄՆ ռազմաբազայի վրա

PanARMENIAN.Net - Աֆղանստանի արևելքում ամերիկյան ռազմաբազայի մոտ մահապարտը հարձակում է գործել և սպանել առնվազն 3 մարդ, հաղորդել են աֆղանցի պաշտոնական ներկայացուցիչները:

Հոստ քաղաքում Չէպմեն ճամբարի մուտքի մոտ պայթեցվել է մահապարտի ավտոմեքենա: Պայթյունի արդյունքում զոհվել է 6 թիկնապահ, ևս 7 մարդ վիրավորվել է:

Պատահարի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, փոխանցում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---