27 դեկտեմբերի 2012 - 11:32 AMT
Վրաստանի գինեգործները պատրաստ են քննարկել Ռուսաստան իրենց գինու առաքումը վերականգնելու հարցը

Վրացական գինու արտադրողներն ու արտահանողները պատրաստ են ռուսական կողմի հետ քննարկել Վրաստանում արտադրվող գինին Ռուսաստանի շուկաներ վերադարձնելու հարցը:Այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն` գինեգործների հետ հանդիպումից հետո:

Ինչպես գինեգործներն են կարծում, «դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն այնպիսի պայմաններ առաջ կքաշի, որոնք ռուսական կողմը չի կարողանա բավարարել»: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: