Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է, որպեսզի Չավեսը բուժզզնում անցնի

Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է, որպեսզի Չավեսը բուժզզնում անցնի

PanARMENIAN.Net - Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը պահանջել են, որպեսզի երկրի ղեկավար Ուգո Չավեսը բազմակողմանի բուժզննում անցնի, որպեսզի պարզվի արդյոք նա հետագայում ի վիճակի կլինի կատարել երկրի ղեկավարի պաշտոնը, հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները:

Ընդդիմությունը հայտարարում է, որ երկրի ղեկավարի առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները մշուշոտ են:

2011-ից սկսած Վենեսուելայի նախագահն արդեն 4 վիրահատության է ենթարկվել: Քաղցկեղի հեռացման վերջին վիրահատությունը կատարվել է Հավանայում այս տարվա դեկտեմբերին: 2013թ հունվարի 10-ից Չավեսը պետք է սկսի պաշտոնավարել որպես նախագահ: Ըստ երկրի օրենսդրության, նրա գործունեությունը պետք է շարունակվի մինչև 2019թ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---