Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ՀԱՅԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼ ԲԱՔՎԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - «Ողջունելի կլիներ, որ Ադրբեջանը սկսել է առաջ քաշել ճիշտ ուղղությամբ ընթացող ավելի կառուցողական նախաձեռնություններ: Սակայն, մյուս կողմից, հարկավոր է ռեալ գնահատել դրանք: Դժվար թե դա կարող է բացել լայն համաձայնությանն ւողղված ճանապարհ: Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցը, անպատճառ, կարեւոր է, սակայն ամենագլխավորներից չէ` որոշ մասը առանցքային են գտնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մյուսները` տարածքների վերադարձը եւ բռնագաղթվածների վերադարձը»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ, ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը, տետղեկացնում է ադրբեջանական «АПА» գործակալությունը: Ընդգծելով, որ չնայած բանակցությունների գաղտնիությանը, այդ նախաձեռնությունները հրապարակվել են` նա ասել է, որ դա մատնանշում է ոչ այնքան հայերի հետ հիմնովին հաշվեհարդար տեսնելու ուղղորդվածությունը, որքան արտաքին էֆեկտի. «Երեւի, հաշվի առնելով միջազգային համաժողովները եւ Ադրբեջանի միլի մեջլիսում ընտրությւոնների մոտեցումը: Սակայն դա դեռ ամենը չէ: Ավելի քան 17 տարի Ադրբեջանը խստորեն շրջափակել է Լեռնային Ղար-աբաղը եւ Հայաստանը` հաշվի չառնելով միջազգային կառույցների կոչերը: Ոչ միայն ինքը, այլեւ դրան հարկադրեց նաեւ Թուրքիային, հաճախ էլ` ուրիշներին: Հե՞շտ է հավատալ այժմ այլ շրջադարձի պատրաստակամությանը»: Վ.Կազիմիրովն առաջարկել է հայերին գնահատել այդ առաջարկությունը էականորեն. «Իմ կարծիքով` այն ինչ որ բանում օգտակար է, սակայն ակնկալել ավելին չարժի»: Նախկին համանախագահն ասել է, որ ուշադրության է արժանի նաեւ Բաքվի մեկ այլ քայլը. «Այդ քայլը կարծես թե արված է ճիշտ ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղի հետ շփումների մասին առաջարկությունը. կարծես թե ղարաբաղյան հայերին մեկուսացնելու փորձերից հրաժարում: Սակայն ամեն ինչ համայնքների մակարդակով երկխոսությանը հանգեցնելու ձգտումը եւս մեկ անգամ ընդգծում է Բաքու-Ատեփանակերտ ուղիղ շփման վերսկսելուց խուսափելը, ինչը սկսվել էր Ռուսաստանի աջակցությամբ ռազմական գործողությունների ժամանակահատվածում: Ուղիղ շփումների էր կոչ անում նաեւ ՄԱԿ-ի ԱԽ: Չէ՞ որ ի սկզբանե ամենաառաջին ուժային էքսցեսները ծագել են ոչ թե Ղարաբաղի ներսում, այլ եկել են դրսից»: Նշելով, որ շփումները կողմերի միջեւ ողջունելի են բոլոր հակամարտությունների դեպքում, Կազիմիորվը կարծիք է հայտնել, որ «այն, որ ԼՂ-ն հակամարտության կողմ է, տեսանելի է միջազգային փաստաթղթերից եւ 1993-94թթ. զինադադարի մասին մի շարք պայմանավորավծություններից: Հազիվ թե քարոզչական միջոցները ավելին տան, քան իրական քաղաքականությունը»: Ըստ Կազիմիրովի, որպես այդպիսին ոչ ճանապարհը, ոչ նույնիսկ նավթատարը չեն կարող լինել ռազմական գործողություննրը չվերսկսելու երաշխիք, սակայն անուղղակիորեն կարող են նպաստել դրան: Ըստ նրա, հայերը պնդում են, որ առաջնայինը ԼՂ կարգավիճակի սահմանումն է, ադրբեջանցիները` «գրավյալ տարածքների» ազատումը»: «Սակայն կա ավելի առաջնային խնդիր` զինադադարի ամրագրում, ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխավորում, միանշանակ հրաժարում ուժային լուծումներից: Դա անհետաձգելի են դարձնում միջադեպերը մարդկային զոհերով, ծավալվող ռազմատենչ քարոզարշավը, ֆոբիաի ուռճացումը, ռազմական բյուջեների բուռն աճը: Եվ անցումը փուլային կարգավորման եւ զորքերի դուրս բերման անհնար է առանց երաշխիքների, որ բոլոր վիճահարույց հարցերը առաջիկայում կլուծվեն խաղաղ ճանապարհով»: Կազիմիրովը իր վերաբերմունքն է հայտնել նաեւ փորձագենտների ակնկալվող ներգրավմանը բանակցություններում.«Դա անխուսափելի է, երբ պետք է թղթի վրա գրել սկզբունքորեն համաձայնեցված գաղափարները: Սակայն դա կբացի նաեւ նոր դժվարությունների շրջան ձեւակերպման եւ դետալիզացիայի ընթացքում: Երբեմն գայթակղություն է առաջանում սահմանափակվել միայն փոխընդունելի բանաձեւերով, սակայն դա միայն ժամանակավորապես կազատի տարաձայնություններից: Այլ կերպ ասած, փորձագետները բավականին շատ դժվարին աշխատանք կունենան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---