27 դեկտեմբերի 2012 - 09:53 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն եզրափակել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի արդյունքները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն եզրափակեց «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի արդյունքները, որը շուրջ մեկ ամիս անցկացվում էր Facebook սոցիալական ցանցում: Ըստ այդմ, հունվար ամսվա վերջին կհրապարակվեն մրցույթի հաղթողների անունները` մրցանակաբաշխության հատուկ արարողության ընթացքում:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, «Ամենաֆինանսական ստեղծագործություն»-ը հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն:

Բանկն առաջարկում էր բոլոր ցանկացողներին իրենց աշխատանքները տեղադրել Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, որտեղ հենց համացանցի օգտատերերը պետք է գնահատեն մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքները: Ըստ այդմ, անվանակարգում մրցույթի հաղթողներ կդառնան ամենաշատ «լայքեր» հավաքողները:

Բանկի ՀԲԶՄԾ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ` Ալեքսանդր Հակոբյանը նշում է. «Սա իր բնույթով առաջին նման լայնածավալ ակցիան է, որն իրականացվում է Բանկի կողմից` սոցիալական ցանցի միջոցով: Մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում գտնվող մեր բանկի խմբին: Նշեմ, որ մրցույթին ներկայացված աշխատանքները շատ բազմազան էին` սկսած բանաստեղծություններից մինչև կարճամետրաժ մուլտֆիլմեր: Մեր կարծիքով կային շատ հաջողված աշխատանքներ, որոնք մենք մի գուցե նաև կկիրառենք հետագայում մեր բանկի գովազդային նյութերում: Ըստ կանխավ հայտարարված պայմանների, Մրցույթի հաղթողներին կտրամադրվեն MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցներին` MasterCard Standard պլաստիկ քարտեր: Ուզում եմ հիշեցնել նաև, որ տրամադրված բոլոր քարտերն ունեն մինչև 20% զեղչ ստանալու հնարավորություն ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով»: