ԵՐԵՎԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐՏԵՍԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 12 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

PanARMENIAN.Net - Երեւանի առաջին ատյանի դատարանը 12 տարի ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Անդրեյ Մազիեւին: Դատարանը ապացուցված է համարել մեղադրանքը Հայաստանի ՔՕ բոլոր երեք հոդվածներով` հայրենիքի դավաճանություն լրտեսությամբ, ահաբեկչության նախապատրաստման աջակցություն, պետական, քաղաքական գործչի սպանությանն աջակցություն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Նշենք, որ մեղադրողը` ի դեմս Հայաստանի պետդատախազ Աղվան Հովսեփյանի, պահանջել է Մազիեւին դատապարտել 13 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Մազիեւը 1999 թվականի հոկտեմբերից մինչեւ 2005 թվականի հունվարի 4-ը համագործակցել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Հավաքագրումից հետո Անդրեյ Մազիեւը գործել է «Ֆրոլով» մականունով, ստացել եւ կատարել է մի շարք առաջադրանքներ: Մասնավորապես, ուսումնասիրել եւ տվյալներ է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հիմնական կուսակցությունների, նրանց առաջնորդների, նրանց պատկանող ստվերային բիզնեսի մասին, ռազմական եւ ռազմավարական բնույթի տեղեկատվություն, տվյալներ զինծառայողների սոցիալական վիճակի եւ բանակի բարոյական ոգու մասին, հավաքել է տնտեսական բնույթի , Հայաստանում գործող խոշոր ձեռնարկությունների, արտասահմանյան ներդրումների մասին տեղեկատվություններ: Նա տեղեկատվություն է ներկայացրել նաեւ Լեռնային Ղարաբաղի, ԼՂՀ հասարակության վիճակի, հիմնական կուսակցությւոնների առաջնորդների, նրանց ստվեային բիզնեսի մասին: Մազիեւի հետ աշխատել են Ադրբեջանի ԱԱՆ հատուկ ծառայությունների աշխատակիցներ Ֆաիղ Շամիլովը (որը հայկական կողմից հետախուզության մեջ է հայտարարված), ոմն Մահմուդը եւ Զաուրը, ինչպես նաեւ կապավորներ Նոդարը եւ Զուրաբը: Ընդհանուր առմամբ, ամբաստանյալը Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է 18 անգամ, իսկ իր ծառայությունների համար ստացել` 2,5 հազար դոլար: Նա նաեւ առաջադրանք է ստացվել լուսանկարել օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների շենքերը, հյուրանոցները, կուսակցությունների գրասենյակները, պետական ավտոտրանսպորտի համարները: Բացի այդ, նրան հանձնարարվել էր մանրամասն տեղեկատվություն հավաքել Հայկական ատոմակայանի, միջուկային վառելիքի փոխադրամիջոցի եւ երթուղու, տրանսպորտի եւ օբյեկտի պահպանման մասին, ինչպես նաեւ ներկայացնել լուսանկարներ: Այս հանձնարարությունը Մազիեւը չի կատարել: Միեւնույն ժամանակ, ամբաստանյալը, կատարելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությունները, լուսանկարել է «Զվարթնոց» օդանավակայանը` թռիչք-վայրէջքային գոտին, անգարները, օդանավակայանից Հայաստանի նախագահի մեկնումն ու ժամանումը, օդանավակայանի տարածքը պահպանող ուղղաթիռները, դիպուկահարների տեղերը, ինչպես նաեւ նախագահի նստավայրի ճակատային մասը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---