27 դեկտեմբերի 2012 - 12:02 AMT
Օդեսայի շրջանային խորհուրդն Ուկրաինայի հայ համայնքին կհանձնի Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցին

Օդեսային շրջանայի խորհուրդը որոշում է ընդունել հայ համայնքին հանձնել Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Շրջանային խորհուրդը նման որոշում է ընդունել դեկտեմբերի 26-ի նստաշրջանի ընթացքում: Հայ համայնքը խնդրել է եկեղեցին վերադարձնել 1980-ականներին վերջից, սակայն հարցը հաջողվել է լուծվել միայն այսօր: Ուկրաինայի հայերի միությունը շնորհակալություն է հայտնել խորհրդին հայկակակն եկեղեցին հանձնելու համար:

ՈւՀՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում հայկական մշակութային-պատմական ժառանգության օբյեկտների վերականգնման և պահպանման վրա: Ինչպես վերջերս Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Վիլեն Շատվորյանը, «մենք իրավունք չունենք կորցնել այն պատմական ժառանգությունը, որը մեզ թողել են մեր նախնիները»: