Մոսկվան ու Վաշինգտոնը չունեն Սիրիայի հակամարտության կարգավորման համատեղ պլան

Մոսկվան ու Վաշինգտոնը չունեն Սիրիայի հակամարտության կարգավորման համատեղ պլան

PanARMENIAN.Net - Ռուսական ու ամերիկյան կողմերը Սիրիայի հակամարտության կարգավորման համատեղ պլան չունեն, ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պատասխանելով լրագրողների «ռուս-ամերիկյան կարգավորման պլանի վերաբերյալ սիրիական կողմի արձագանքը մեկնաբանելու մասին խնդրանքին»՝ Լուկաշևիչն ասել է, որ «այդպիսի պլան չկա և չի եղել»: Նա հավելել է, որ նման ծրագիր չի էլ քննարկվել: Ըստ Լուկաշևիչի, սիրիական կողմի հետ քննարկվում են Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները այս հարցի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---