Հայաստանի կառավարությունը կրկին աճուրդի է հանում ԱԳՆ շենքը

Հայաստանի կառավարությունը կրկին աճուրդի է հանում ԱԳՆ շենքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանում ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը (ԱԳՆ շենքը)` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Ինչպես նշել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, այդ շենքի նկատմամբ հասարակությունը մեծ հետաքրքրություն է հանդես բերում, և դա արվում է գործարքի թափանցիկությունն ապահովելու համար:

Հատկանշական է, որ խոսքը հենց այն գույքի մասին է, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ օտարվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության օգտին: Եթե կառավարությունն արդեն իր իսկ որոշմամբ վաճառած շենքը կրկին աճուրդի է հանում` նշանակում է նախորդ գնորդը հրաժարվել է գործարքից:

Ինչպես և Է. Էռնեկյանին վաճառքի պարագայում` թիվ 2 մասնաշենքը գնահատված է 20.6 մլրդ դրամ (աճուրդի մեկնարկային գինը` 50.7 մլն դոլար): Սակայն այս անգամ կառավարությունը դրան ավելացրել է նաև մոտ 0.4 հա հողամասի (որի վրա գտնվում է շենքը) վաճառքը` 235 մլն դրամ կադաստրային արժեքով (1 քառ. մետրը` 60 հազ. դրամ): Գնորդը նաև պարտավոր է հատուցել գույքի գնահատման վրա ծախսված 800 հազ. դրամը: Այսպիսով` մասնաշենքի ընդհանուր արժեքը աճում է մինչև 51.3 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---