27 դեկտեմբերի 2012 - 14:19 AMT
Սերժ Սարգսյանն առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Այսօր գործող նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի լիազոր ներկայկացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գործող նախագահի թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի կարգախոսն է «Դեպի ապահով Հայաստան»:

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով երեկ փաստաթղթեր են ներկայացրել երեքը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և անկուսակցական Մհեր Հայրապետյանը:

2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: