27 դեկտեմբերի 2012 - 15:40 AMT
ԶԼՄ-ներ. Ասադը Վենեսուելայի իշխանությունների հետ քննարկում է իրեն ապաստան տալու հարցը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Վենեսուելայի իշխանությունների հետ քննարկում է իրեն և իր ընտանիքին ապաստան տրամադրելու հարցը, հայտնել է «Ալ Ջազիրա» միջարաբական հեռուստաալիքը՝ թուրքական դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Հեռուստաալիքը պնդում է, որ Վենեսուելայի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ Ասադը ապաստան է խնդրել այդ երկրի ԱԳՆ-ից, հայտնում է «Ինտերֆաքսը»: