ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Աձելիո Չամպիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվեցին ընթացիկ տարվա հունվարին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իտալիա կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Եվրոպական նոր հարեւանություն ծրագրի շրջանակներում Հայաստանի եվրոպական ինտեգրացումը, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերվող բանակցությունների ներկա փուլն ու ընթացքը: Կողմերը կարեւորել են Հայաստանում աշնանը կայանալիք Հայ-իտալական բարեկամության օրերը:
 Ուշագրավ
---