27 դեկտեմբերի 2012 - 16:27 AMT
Երկու Patriot ԶՀՀ-ներ հունվարի 8-ին Գերմանիայից Թուրքիա կուղարկվեն ծովով

Երկու Patriot ԶՀՀ-ներ հունվարի 8-ին Գերմանիայից Թուրքիա կուղարկվեն ծովով: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Գերմանիայի զենիթահրթիռային ուժերի ներկայացուցիչը:

170 զինծառայողներից բաղկացած անձնակազմի մեծ մասը Թուրքիա կմեկնի ավելի ուշ:

Գերմանիայի տրամադրած Patriot համակարգերը նախատեսվում է մինչ գալիք տարվա փետրվարի 1-ը տեղակայել Թուրքիայում, Սիրիայի սահմանից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: