ՀՀ գյուղնախարար. Թող գալիք յուրաքանչյուր օրը բարի ու լուսավոր անակնկալ բերի

ՀՀ գյուղնախարար. Թող գալիք յուրաքանչյուր օրը բարի ու լուսավոր անակնկալ բերի

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ամանորյա բարեմաղթանք է հղել գործընկերներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ,

Պատմություն է դառնում ևս մեկ տարի, որը մեզ համար հաջող էր ու բերքառատ: Այն Ձեր լարված, քրտնաջան ու արարող աշխատանքի և իշխանությունների շարունակական ուշադրության ու աջակցության արդյունքն էր: Գերազանցվեցին նախորդ տարվա բոլոր ցուցանիշները: Լուրջ քայլեր կատարվեցին երկրի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ ամենն ամուր հիմք դարձան հաջորդ` 2013 թվականն ավելի մեծ լավատեսությամբ ու վճռականությամբ մուտք գործելու, մեր հողն ավելի բարեբեր, մեր աշխատանքն ավելի հատուցվող, մեր կյանքն ավելի ապահով դարձնելու համար:

Եվ այսօր, Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքով, ես ի սրտե շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նոր` 2013 թվականը թող բախի ձեր դռները քաջառողջության, խաղաղության, հայրենի հողի նկատմամբ զորացող ու զորացնող հավատի իրական մաղթանքներով: Թող գալիք յուրաքանչյուր օրը բարի ու լուսավոր անականկալ բերի Ձեզ: Աստված մեզ պահապան»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---