Սերգեյ Մովսիսյան. Այս տարին հոյակապ էր, հուսամ, որ 2013-ը ևս այդպիսին կլինի

Սերգեյ Մովսիսյան. Այս տարին հոյակապ էր, հուսամ, որ 2013-ը ևս այդպիսին կլինի

PanARMENIAN.Net - Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ամանորը նշելու է Պրահայում ընկերուհու և ծնողների հետ: «Մտածել էինք, որ ընկերներով որևէ տեղ կգնանք և յուրահատուկ կերպով կնշենք տոները, բայց գուցե մյուս տարի կիրագործենք պլանավորածը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է շախմատիստը:

Մովսիսյանի կարծիքով, 2012-ը շատ հաջող էր իր համար, քանի որ նա կարողացավ բազմաթիվ կարևոր պարտիաներում հաղթանակներ տոնել և ուրախ էլ ավարտել տարին:

«Ինձ համար էլ այս տարին հոյակապ էր, հուսամ, որ 2013-ը ևս այդպիսին կլինի, թեև մյուս տարի Օլիմպիադա չկա: Ցանկանում եմ, որ բոլորի համար էլ այս տարին ավելի լավը լինի, քան նախորդը»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---