27 դեկտեմբերի 2012 - 19:53 AMT
Քաթարի էմիրը հետաձգել է Ռամպալլու կատարելիք այցը

Քաթարի էմիր Համադ բին Խալիֆա ալ-Թանին հետաձգել է Ռամպալլու կատարելիք այցը, հաղորդել է պաղեստինյան «Մաան» տեղեկատվական գործակալությունը:

Հայտնի է նաև, որ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին Ռամալլու կայցելի դեկտեմբերի 29-ին:

Դեռևս նախքան Իսայելի կողմից իրականացված օպերացիան, Քաթարի Էմիրն այցելել էր Գազա` դառնալով արաբ առաջին առաջնորդը, ով այդ շրջան է այցելել 2007-ից հետո, երբ ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությունը հեղաշրջում իրականացրեց: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը: